Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների ուղերձը`ՀՀ զինված ուժերին

Դեկտեմբեր 12,2013 12:51 Share

«Արեւմտյան քաղաքակրթություններում, զինվորը ծառայության անցնելիս, համազգեստի եւ զենքի հետ ստանում է կանոնների ամփոփման գրքույկ, որոնց միջոցով նա տեղեկանում է նաեւ գանգատարկման եւ բողոքարկման հնարավորությունների մասին: Եթե դու կարծում ես, որ քո իրավունքները ոչ պատշաճ խախտվել են, պետք է նաեւ այդ հնարավորությունն ունենաս, քանի որ որոշ դեպքերում, որոշ իրավունքներ կարող են նաեւ պատշաճ սահմանափակվել: Նրանք պետք է ունենան նաեւ բողոքարկելու իրավունքներ, սա է միջազգային կառույցներից ձեզ հղվող ուղերձը»,- այսօր խորհրդարանում` Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի` «Մարդու իրավունքները զինված ուժերում», թեմայով համատեղ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին:

Բանախոսն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում իրենց կառույցի համագործակցությունը ՀՀ ՊՆ-ի, խորհրդարանական հանձնաժողովների հետ: Նա տեղեկացրեց, որ շուտով Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է կնքելու նաեւ ՀՀ ոստիկանության հետ: «Զինվորն ընտրազանգվածի մաս է, հարկատու եւ համազգեստով քաղաքացի, մենք պետք է ապահովենք նրա իրավունքները, ազատությունները»,- կանոնակարգային այս ճշմարտությունը լսումների մասնակիցներին հիշեցրեց եվրոպացի պաշտոնյան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031