Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ. Կրոնական ոստիկանություն ստեղծելու միտքն այսօրվա պայմաններում տեղին չէ. panorama.am

Հունվար 13,2014 12:09

Հայաստանում կրոնական ոստիկանություն ստեղծելու միտքն այսօրվա պայմաններում, այսօրվա լույսի ներքո անընկալելի է և տեղին չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով Տեր Կարապետ քահանա Կարապետյանի արտահայտած մտքին, թե Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն: «Այն ամբողջ աշխարհում կա և օրենքով փորձում է աղանդների դեմն առնել»,- ասել էր քահանան:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նկատեց, որ քահանայի արտահայտած տեսակետն անձնական է, այն չի արտահայտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է աղանդների դեմ պայքարին, ապա Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարը նշեց, որ կան տարբեր կառույցներ, որոնց գործառույթների մեջ մտնում է ոչ թե պայքարը, այլ տարբեր կրոնական կազմակերպությունների կամ կրոնական դաշտի կարգավորումը: Այդ իմաստով Տեր Վահրամ քահանա Մելիքյանը կարծում է, որ օրենսդրական բոլոր անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն, որպեսզի օրենսդրորեն կարգավորվեն կրոնական դաշտում առկա խնդիրները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031