Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ է բռնկվել տան տանիքում

Հունվար 13,2014 15:40 Share

Հունվարի 13-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կաթի գործարանի մոտակայքում գտնվող տան տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի Ռ.Հ.-ին պատկանող թիվ 6 տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել` 13.32-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 100քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 300 հակ անասնակեր:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել