Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երբ է նշվում հին տոմարով նոր տարին

Հունվար 13,2014 16:00

Ինչպես է առաջացել նոր տոմարը

Առայսօր շատ մարդիկ և որոշ լրատվամիջոցներ շփոթում են, թե իրականում ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին:

Կրկին չշփոթվելու և չշփոթեցնելու համար ներկայացնում ենք.
Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:
Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:
Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը ունեցել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաշվարկներով հաստատեցին նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով, 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն կկազմի արդեն 14 օր:
Qahana.am

Լուսանկարը`ter-hambardzum.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031