Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործ» Ռոբերտ Քոչարյանից մինչև «он как мальчик по вызову» Սերժ Սարգսյանը. (Տեսանյութ)

Հունվար 14,2014 13:11

«Մենք նախ պետք է կանգնենք խամաճիկ իշխանություններին ճանապարհ դնելու գործին»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց  Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների անդամ Սուրեն Սարգսյանը: Նա, իր բնութագրմամբ՝ «հանցագործ» Քոչարյանի գործունեությանն անդրադարձավ ու նշեց. «Քոչարյանի մասին հատուկ ասելիք չունեմ, նա պիտի քրեական պատասխանատվության ենթարկվի: Նա տասը տարով զավթեց ՀՀ նախագահի աթոռը, ինքը պաշտոնապես վեց միլիարդ ունի, բայց դեռ կստուգենք, թե գզրոցներում քանի միլիարդի ադամանդ  ու ոսկի է կուտակել»:

Պարոն Սարգսյանը իշխանական վերնախավին այսպես բնութագրեց. «Քոչարյան Ռոբերտներ, Սարգսյան Սերժիկներ ու նրանց շուրջ համախմբված մանր տղերք, որոնց համար գոյություն չունի հայրենիք բառը, այլ գոյություն ունի լափ բառը»:

Նա նշեց, որ Մոսկվայում ինքը գործակալների հետ հանդիպում է ունեցել, եւ հարցրել, թե ինչու եք մեզ դիտարկում որպես տարածք ու ոչ ժողովուրդ. «Նրանք ինձ պատասխանեցին, թե «մենք մեղավոր չենք, որ ձեր նախագահը «չէ» բառը չունի, он как мальчик по вызову»: Ահա պատճառների պատճառը, որ աշխարհը ընկալում է մեզ՝ որպես «քցող» պետություն»:

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցերի մասին պարոն Սարգսյանն ասաց, որ պետք է դիմել «քրեական հանցագործության պետին»:

Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի շրջանակներում հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին պարոն Սարգսյանն ասաց, որ մեծ վերապահում ունեն այն իմաստով, որ «գողից պահանջել, որ գողություն չանի, իմաստ չունի»:

Նա նաև վստահեցրեց, որ դհոլ զուռնայով են ազգովի հավաքվելու և ճանապարհելու իշխանություններին: Իսկ Շանթ Հարությունյանի արձանը՝ փայտը ձեռքին տեղադրելու են Հանրապետության հրապարակում՝ ռեժիմի գլխին հարվածելուց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031