Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում

Հունվար 14,2014 13:14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:

Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային բարդ խնդիրներ: Պետք է ըստ ամենայնի օգտագործել այդ թիմի լավագույն որակները, միասնաբար հասնելու նոր հաջողությունների, պահպանելու զարգացման տեմպերը,- ասաց նախարարը:

Նոր տարվա գործունեության համար նա կարևորեց՝
– աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը,
– խնայողության ռեժիմը խստորեն պահպանելը: Այս առումով հատկապես ամենօրյա գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա,
– բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ: Բարձրացված հարցերի և քաղաքացիներից ստացված բողոք-դիմումների օպերատիվ արձագանքումը,
– մարզերի և համայնքների հետ կապերի ընդլայնումը, մարզային այցելությունների ակտիվացումը:

«Առաջիկա օրերին պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի և քննարկվի եղանակային պայմանների ազդեցության և հետևանքների հարցը»,- հանձնարարեց նախարարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մասնակիցների ուշադրությունը նա հատկապես բևեռեց Կառավարության կողմից ըստ ոլորտների հաստատված գերակա խնդիրների հիման վրա բոլոր վարչություններում աշխատանքային ծրագրեր ունենալու և յուրաքանչյուր եռամսյակ վերջինիս կատարողականը քննարկման ներկայացնելու պահանջի վրա:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031