Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը խոսում է ամեն ինչի մասին, բացի քաղաքականից». Սերգեյ Մինասյան

Հունվար 14,2014 14:01

«Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր այս կարծիքը հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Թվում է՝ քաղաքական կյանքը վաղուց արդեն դուրս է եկել մեր կյանքից: Իրականում այն, ինչ տեղի է ունենում երկրորդ նախագահի եւ գործող վարչապետի միջեւ, գուցե ամեն ինչի մասին է խոսում, բայց ոչ քաղաքականից»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ այս բանավեճը քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկ չի կարող լինել: Խոսելով 2013 թվականի քաղաքական կյանքի մասին՝ նա ասաց. «Սկսած նրանից, որ երկրի ընտրությունների ժամանակ մասնակցում են տարբեր, բավականին սպեցիֆիկ անձեր, բայց ոչ քաղաքական լուրջ դեմքեր եւ վերջացրած վերջին դեպքերով, երբ որ ասենք՝ Ազգային ժողովի պատգամավորը հայտ է ներկայացնում մի ծրագրի համար, որով գնում են մագիստրատուրայի ուսանողները, այդ ամենը, ցավոք սրտի, խոսում է այն մասին, որ մենք ունենք ծանր իրավիճակ, որը քաղաքական կյանքի բացակայության մասին է խոսում»:

Ըստ քաղաքագետի՝ մենք ապագայում էլ ներքին քաղաքական կյանք չենք ունենալու: «Մեծամասամբ այն պատճառով, որ ամենակարեւոր պահին անցած խորհրդարանական ընտրություններից հետո եւ մինչեւ նախագահական ընտրությունները գրեթե բոլոր լուրջ ազդեցիկ քաղաքական ուժերը, կարելի է ասել, թայմ աութ վերցրեցին,- ասում է նա եւ ավելացնում, որ դրանով Հանրապետականի մենաշնորհը տիրեց:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին, քաղաքագետը նշեց, որ դրանք իրապես ավելի քաղաքական «նրբերանգ» ունեին, քան տնտեսական: Պարոն Մինասյանը նույնպես այն կարծիքին է, որ Ռոբերտ Քոչարյանի այս քայլը փորձ է, ասելու, որ նա դեռ քաղաքական կյանքում գոյություն ունի:

Քոչարյանի պահվածքը կարելի է նաեւ մի քանի տեսանկյունից նայել՝ արդյոք դա տնտեսական խնդիրների հետ կապված արձագա՞նք էր, թե՞ Քոչարյանն իսկապես չի ուզում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն, եւ դա սկիզբ է, նախապատրաստական աշխատանքների, որը սպասվում է եկող նախագահական ընտրություններին:

«Արդյոք Ռոբերտ Քոչարյանը կցանկանա երկար պայքար մղել, ես մի քիչ կասկածում եմ: Դա պահանջում է լուրջ ֆինանսական ռեսուրսներ, տարածաշրջանային կառույցներ, լծակներ: Այդպիսի լծակներ գուցե հիմա տեսականորեն լինեն, բայց ես հիմա չեմ տեսնում, որ Քոչարյանը կուզենա դրանք օգտագործել»,- ասում է նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031