Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Գարնանը քաղաքացիական զարթոնք կլինի» (Տեսանյութ)

Հունվար 14,2014 14:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստանի Հանրապետությունը մայիսի 1-ից սկսած իր սուվերենությունը` տնտեսական քաղաքականության, հանձնելու է փլուզվող, փտած, արդեն վրան դիակային բծեր առաջացած մի պետության` Ռուսաստանի Դաշնությանը: Հետո ի՞նչ է լինելու: Ներկայիս Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երաշխիքներ կարո՞ղ է տալ Ռուսաստանի Դաշնության հետագա ճակատագրի վերաբերյալ` 30 տարվա կտրվածքով: Սրանից 25 տարի առաջ էլ տեսանք` ինչ եղավ, երաշխավորում էին ավանդները, հետո ինչ, հիմա էլ են երաշխավորում»,-այսօր «Հենարան» ակումբում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքերով` «Ես կարծում եմ այստեղ գործ ունենք մի երեւույթի հետ, որի աբսուրդի չափաբաժինը մեր ներքին քաղաքականության մեջ անցել է կրիտիկական բոլոր սահմանները»: Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ գարնանն ընդառաջ մեր երկրում քաղաքացիական զարթոնք կլինի, որի հիմքը «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: