Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը

Հունվար 14,2014 16:33

Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:

Վարորդներին խնդրում ենք լինել զգոն և ուշադիր, հստակ հետևել ճանապարհային ոստիկանների ցուցումներին. մասնավորապես, անհրաժեշտության դեպքում վտանգավոր ուղեհատվածում ղեկի մոտ տեղը զիջել փորձառու ոստիկանին, ոստիկանի պահանջով ժամանակավորապես դադարեցնել երթևեկությունը, կայանել մեքենան, փոխել շարժման ուղղությունը և այլն:

Ոստիկանությունը բոլոր շահագրգիռ կառույցներին ու կազմակերպություններին կոչ է անում առավելագույնս համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ, իսկ ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներին՝ վթարների դեպքում ավելի օպերատիվ ժամանել դեպքի վայր՝ խցանումներից զերծ մնալու համար:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031