Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատապ կոչ Սիրիայում արդար խաղաղության հաստատման

Հունվար 20,2014 13:16
mayr ator

Հունվարի 15-17-ը Ժնևում` Էկումենիկ կենտրոնում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցություն Սիրիայի վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան թեմ):

Խորհրդակցության արդյունքում մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ` ուղղված առաջիկայում Սիրիայի վերաբերյալ կայանալիք «Ժնև II» համագումարին, որում մասնավորապես ասված է.
«Քրիստոնյաները Քրիստոնության տարածումից ի վեր շարունակ ներկայություն են պահպանել Սիրիայի երկրում: Այսօր, որպես Եկեղեցիներ և Եկեղեցուն առնչվող մարդասիրական կառույցներ, մենք ամեն օր Սիրիայի ժողովրդի հետ ենք և՛ երկրի ներսում, և՛ փախստականների հետ: Այստեղ մենք ուղիներ ենք փնտրում բարձրացնելու նրանց ձայնը:

Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):
Երկրում տիրող ճգնաժամին ոչ մի ռազմական լուծում չի լինի: Ջանալով հավատարիմ լինել բոլոր մարդ արարածների հանդեպ Աստծո սիրուն և նաև միջազգային հումանիտար իրավունքի համատեքստում՝ մենք ներկայացնում ենք խաղաղություն հաստատմանն ուղղված գործողությունների և ուղենիշերի այս պահանջը:

Մենք կոչ ենք անում ձեզ, որպես «Ժնև II» համագումարի մասնակիցների`

1. Հետապնդել բոլոր զինված հակամարտությունների և թշնամության անմիջապես դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ազատ արձակել ձեռբակալված և առևանգված անձանց: Հորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զենքի և օտարերկրյա զինվորների հոսքին:

2. Ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները և հարևան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Այնտեղ, որտեղ այսպիսի մեծաքանակ բնակչություն լուրջ վտանգի մեջ է, ամբողջական մարդասիրական մուտքը կարևոր է` համաձայն միջազգային իրավունքի և Պաշտպանության պատասխանատվության:

3. Զարգացնել բազմակողմանի և ընդգրկուն գործընթաց արդար խաղաղության հաստատման և Սիրիայի վերակառուցման համար: Հասարակության բոլոր հատվածները (ներառյալ կառավարություն, ընդդիմություն և քաղաքացիական հասարակություն) պետք է ներառվեն սիրական խնդրի լուծման մեջ Սիրիայի ժողովրդի համար: Մենք գիտակցում ենք կանանց և երիտասարդներին այս գործընթացներում ներգրավերու անհրաժեշտությունը:
«Ժնև II»-ը պետք է ձևափոխվի խաղաղություն կառուցող գործընթացի` արձագանքելով Սիրիայի ողջ ժողովրդի օրինավոր սպասումներին: Մենք առաջարկում ենք հետևյալ ուղինիշերը`
Խաղաղության հաստատմանն ուղղված որևէ գործընթաց պետք է Սիրիայից առաջնորդվի: Այն պետք է լինի թափանցիկ և վստահելի, որպեսզի սիրիացիները կարողանան վճռել իրենց երկրի ճակատագիրը: Նման գործընթացը պահանջում է Արաբական Լիգայի, ՄԱԿ-ի և ներկա ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի կառուցողական ներգրավվածություն,
• Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն` ապահովագրելու Սիրիայի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը
• Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն և բազմադավան բնույթը և ավանդույթը պետք է պահպանվի: Սիրիական հասարակության վառ խճանկարը պահանջում է հավասար իրավունքներ իր բոլոր քաղաքացիների համար: Մարդու իրավունքները, արժանապատվությունը և կրոնական ազատությունը ամենքի համար պետք է խթանվեն և պաշտպանվեն միջազգային նորմերին համապատասխան:
Որպես քրիստոնյաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրայում արդար խաղաղության հաստատման համար: Այս խաղաղությանը հասնելու նպատակով մենք պետք է միասին աշխատենք մեր մահմեդական քույրերի և եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմություն, ինչպես նաև հոգևոր և սոցիալական արժեքներ: Մենք վստահության կառուցման միջոցով ենք ջանում աշխատել հանուն ազգային հաշտության և ապաքինման: «Երանի խաղաղարարներին» (Մատթ. 5:9)»:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031