Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպեցին Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները

Հունվար 20,2014 13:36

Հունվարի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը։
Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։

Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ և անպատասխանատու քաղաքականության հերթական դրսևորում և այս շաբաթ ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031