Լրահոս
Օրվա լրահոսը

Միյատովիչը կոչ է անում բացահայտել Դինքի սպանության պատվիրատուներին. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 20,2014 16:12 Share

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի օրը հանցագործության հետաքննությանն է անդրադարձել ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

«Դինքի սպանությունից 7 տարի անց էլ հանցագործության կազմակերպիչները չեն հայտնաբերվել»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը երեկ տարածած հատուկ հայտարարության մեջ:

«Հանցագործության անմիջական հեղինակին բանտարկելը բավարար չէ: Նման հանցագործության կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն: Թուրքական դատական համակարգը պետք է ցույց տա երկրի քաղաքացիներին, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:

 Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել