Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի բանակ գնալը մեկ տարով հետաձգել են

Հունվար 21,2014 19:46

Երեւանի թիվ 109 ավագ դպրոցի աշակերտ Արամ Խաչատրյանին կառավարությունը թույլատրել է մեկ տարով հետաձգել բանակ զորակոչվելը: Բանն այն է, որ Արամը դեռ դպրոցական է եւ սովորում է 12-րդ դասարանում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Մինչեւ  2014 թվականի ամառային զորակոչը Արամը  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատված կլինի: 2013թ. օգոստոսի 5-ին լրացել է նրա 19 տարին: 2002-2008թթ. Ռուսաստանի Դաշնություն մեկնելու եւ վերադառնալու պատճառով ուսումը կրկնել է նույն դասարանում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031