Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվար 23,2014 19:19

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաև հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ լինելով հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր հիմքերը կան Հայաստանի և Ռումինիայի միջև ինչպես տրանսպորտի ու հեռահաղորդակցության, այնպես էլ տնտեսության այլ բնագավառներում ստեղծված կապերն ավելի ընդլայնելու համար:

Սորին Վասիլեն հավաստիացրեց, որ իր հերթին կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար։

Նշենք, որ հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 4-րդ նիստը, տեղի է ունեցել 2013թ-ի հուլիսի 8-9-ը Երևանում: Նիստի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031