Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. «Ա1+»

Հուլիս 02,2026 22:33 Share

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ։

«Ա1+»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հրանտ Անանյանը Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը համարեց անարդար։

Պաշտպանը հիշեցնում է՝ նախորդ կալանքի նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։

«Փաստորեն Հակակոռուպցիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,– նշում է պաշտպան Հրանտ Անանյանը։

Ըստ նրա՝ 12 քննիչներից բաղկացած քննչական խումբը կիսատ-պռատ գործողություններ է կատարել, բայց բավարարվեց միջնորդությունը։

Պաշտպանն իր 3-ժամանոց ճառում մանրամասն ներկայացրել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։

Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, երեք ժամում որոշումը պետք է տրամադրվի կողմերին։ Հրանտ Անանյանն այստեղ էլ է խնդիր տեսնում. անցել է համարյա 24 ժամ, սակայն որոշումը չի տրամադրվել իրենց։ Այն ստանալուց հետո բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ. ենթադրյալ ապօրինի պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատության մեջ է և չի ընդունում մեղադրանքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել