Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

ՊՆ-ում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 15,2026 20:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձել են արհեստավարժ սերժանտների պատրաստությանը, «Արծիվ գործընկեր» զորավարժությանը և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև ձևավորված համագործակցության մակարդակը՝ ընդգծելով դրա շարունակական զարգացման և նոր ուղղություններով ընդլայնման ներուժը։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: