Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձնեմարդուկ 2014» ամենամյա փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին

Փետրվար 10,2014 13:35

«Փառատոնը կազմակերպելուց մենք ավելի շատ հաշվի ենք առել, որ Ջերմուկի հարստությունն ու ոսկին ջուրն է՝ ե՛ւ հանքային ջուրը, ե՛ւ ձյունը, որի ռացիոնալ օգտագործումը հնարավորություն կտա զարգացնել ձմեռային տուրիզմը»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Վազգեն Գալստյանը:

«Ձնեմարդուկ 2014» ամենամյա փառատոնին, նախապես գրանցվելով, կարող է մասնակցել 2 հոգուց բաղկացած յուրաքանչյուր թիմ, որի մասնակիցները պետք է պատրաստեն ձնե քանդակներ: Լավագույն քանդակները կընտրի նկարիչներից եւ քանդակագործներից բաղկացած ժյուրին: Մասնակիցները փառատոնի ընթացքում հնարավորություն կունենան մասնակցել նաեւ արշավների, տարբեր դասընթացների եւ մրցույթների: Փառատոնը անցկացվելու է փետրվարի 14-16-ը Ջերմուկում:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որը փառատոնի ընթացքում պարի դասընթացներ է անցկացնելու, կարեւորում է տուրիզմի զարգացման գործում ավանդական մշակույթի քարոզչությունը.

«Կարծում եմ՝  ճիշտ կլիներ, որ ավանդական մշակույթը՝ ե՛ւ կերպարվեստը, ե՛ւ գեղարվեստն ընդհանրապես նաեւ պետական այրերի համար դառնար լավագույն ներկայացման միջոց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728