Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան դեռ չի արձագանքել հայ ներգաղթյալների համար վիզային ռեժիմը մեղմացնելու խնդրանքին. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 11,2014 17:27

Երևանը Մոսկվային խնդրում է մեղմացնել վիզային ռեժիմը հայ ներգաղթյալների համար։

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Արթուր Միսաքյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց ռուսական «Իզվեստիա» պարբերականի տեղեկությունն այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը օրերս նամակով դիմել է ռուսաստանցի իր գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ ռուսական միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու և Ռուսաստանում հայաստանցի ներգաղթյալների գտնվելու պայմանները մեղմացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով Մաքսային Միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը։

Խոսքը Ռուսաստանում հունվարի 1-ից գործող վիզային ռեժիմի մասին է, որով առանց պաշտոնական աշխատանքային պայմանագրերի սեզոնային աշխատանքի նպատակով Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է երկրում գտնվելու առավելագույնը 90-օրյա ժամկետ։ Դրանից հետո նրանք առնվազն 90 օր պետք է գտնվեն Ռուսաստանից դուրս, որից հետո կարող են կրկին վերադառնալ։

640_r1_s

«Հայաստանն ըմբռնումով է վերաբերվում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ուժեղացման ուղղությամբ՝ Ռուսաստանի իշխանությունների գործադրած միջոցներին։ Բայց դրանցում հաշվի չեն առնվում Մոսկվայի և Երևանի ժամանակակից ինտեգրացիոն քաղաքականության որոշ կարևոր երանգներ»,- նամակում նշել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են «և արդեն ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ շուտով նաև Մաքսային Միության շրջանակներում»։

 

«Ռազմավարական գործընկերների, մասնավորապես Հայաստանի հետ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ լիբերալ մոտեցում, ինչպես, օրինակ, դա իր ներսում արել է Եվրամիությունը»,- «Իզվեստիայի» փոխանցմամբ նշել է Բաղդասարյանը։

Արթուր Միսակյանը փոխանցեց, որ Ռուսաստանի ազգային անվտանգության խորհուրդը դեռ չի արձագանքել նամակին, բայց հայկական կողմը ակնկալիքներ ունի։

Իրինա Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728