Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային համագործակցություն` աջակցելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

Փետրվար 22,2014 19:26

Armenia.panda.org. 2014թ-ի փետրվարի 21-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Ըստ հուշագրի՝ կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրեցին WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը:

Հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կմշակեն և կիրականացնեն ծրագրեր էկոտուրիզմի զարգացումը խթանելու և դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ և հարակից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու ուղղությամբ:

Ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ բնապահպանության և էկոնոմիկայի նախարարների տեղակալները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728