Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի պարզաբանումը. խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ

Սեպտեմբեր 16,2026 17:45 Share

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցներում հրապարակված Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերության կողմից իրականացվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների վերաբերյալ տեսանյութն ունի մոտ մեկուկես ամսվա վաղեմություն։

Հոդվածում բարձրացված խնդրին Տեսչական մարմինն արձագանքել է դեռևս ս.թ. օգոստոսի 7-ին և հարուցված վարչական վարույթի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող Ընկերության պատասխանատու անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ նշանակվել է 150.000դր. վարչական տուգանք։ Տրվել է հստակ հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու և շինհրապարակը պատշաճ կահավորելու վերաբերյալ։

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից շինհրապարակ կրկնակի այցելության ընթացքում արձանագրվել է, որ խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել