Վերջին օրերին համացանցում տարածվում է ապատեղեկատվություն, որով քաղաքացիներին հորդորվում է չօգտագործել ծորակի ջուրը՝ պատճառաբանելով, թե դրանում առկա է սնդիկ։
Տեղեկացնում ենք, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և վերաբերում է բացառապես Սյունիքի մարզի Ծավ գյուղին, որը դուրս է ընկերության սպասարկման տիրույթից։
Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկատվությամբ։
«Վեոլա ջուր» ՓԲԸ


















































