Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծի են ենթարկել և գումար պահանջել

Մարտ 11,2014 15:44

Մարտի 10-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի մոտ, մի մարմնավաճառի ծեծի են ենթարկել և գումար պահանջել:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 00.25-ին մարմնավաճառին ներկայացրել է բաժին, որտեղ նա հաղորդում է տվել, որ 4 ամիս առաջ ծանոթացել է 4 տղայի ու նրանց հետ շփվող 2 մարմնավաճառների հետ, որոնք առաջարկել են աշխատել իրենց հետ և որոշակի գումար տալ աշխատանքի դիմաց` սպառնալով հրաժարվելու դեպքում դանակով վնասել և թույլ չտալ, որ ինքը Շենգավիթի վարչական տարածքում մարմնավաճառությամբ զբաղվի:
Նախորդ երեկոյան աղջկան էր զանգահարել տղաներից մեկը և պահանջել 40.000 դրամ, սակայն մերժում ստանալով` սպառնացել դանակով խփել, իսկ ժամը 23.00-ին Երևանյան լճի մոտ նրա վրա են հարձակվել հիշյալ տղաներն ու 2 մարմնավաճառները և ծեծի ենթարկել: Ժամը 02.25-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել հիշյալ աղջիկը և հայտնել, որ Երևանյան լճի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժին:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31