Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 21-ամյա երիտասարդին անծանոթ տղաները ծեծել են, որից հետո էլ թափառող շներն են կծել

Օգոստոս 03,2026 21:21 Share

Aravot.am-ի տեղեկություններով, հուլիսի 22-ին Արտաշատի բնակիչներից մեկը տարօրինակ պատմությունների մեջ է հայտնվել Գյումրիում։

Այդ օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, նա Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի հարակից այգում հայհոյանքներ հնչեցնելու համար դիտողություն է արել իրեն անծանոթ երեք անձանց, որոնք ծեծի են ենթարկել նրան։ Նա վայր է ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել։

Սակայն փորձանքը սրանով չի ավարտվել․ այդ նույն թաղամասում գտնվող նախկին թիվ 37 դպրոցի մոտակայքում էլ թափառող շներն են վրա տվել ու կծել նրա ձախ սրունքը։

Նա ժամը 23։30-ի սահմաններում «ձախ վերակնակապճային շրջանի պատռված վերք, վերին շրթունքի հեմատոմա, ձախ սրունքի շան կծած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում մի քանի օր առաջ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից)։

Ոստիկանությունը աշխատանքներ է տանում նրան ծեծի ենթարկած երեք անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31