Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանի «աբառոտկան» ԲՀԿ-ին

Մարտ 14,2014 18:54

Ճի՞շտ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց արտաբերած յուրաքանչյուր միտք, անգամ բառը` համաձայնեցնում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Այդ, այսպես կոչված, դաշտը Էդուարդ Շարմազանո՞վն է «կուռացիա» անում` Aravot.am-ի հարցերին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Ձեր ակնարկած նյութի բովանդակությունն ու ծագումնաբանությունն անհեթեթություն եմ համարում: Որովհետեւ նման որեւէ բան չկա: Առավել եւս, ես, որպես ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար, իմ ոչ տառը, ոչ էլ բառը որեւէ մեկի հետ չեմ ճշտել: Մենք ունենք ընդհանուր սկզբունք` կուսակցության գործադիր մարմնում քննարկվում ենք հիմնական ուղղությունները եւ յուրաքանչյուր պատգամավոր, արդեն իր բառապաշարով ու պատկերացումներով ներկայացնում է` այդ ամենը մամուլի հետ շփումներում: Ես միշտ անմիջապես արձագանքել եմ լրագրողների հարցադրումներին` առանց մեկ վայրկյան հապաղելու եւ չի եղել դեպք, որ ասեմ` մի րոպե սպասիր ճշտեմ, նոր խոսեմ, ինչպես լինում է որոշների դեպքում»:

Հիշեցնենք, որ այսօր 1lur.am կայքը հրապարակել էր ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նոնա Օթարյանի ռեպլիկը, որում նման դիտարկում կար. «ԲՀԿ նախագահին ինքնաբուխ գովերգելուց հետո, պարզվում է, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խիստ նկատողություն է ստացել անձամբ Էդուարդ Շարմազանովից: Բանն այն է, որ Էդիկ Շարմազանովն է կուռացիա անում ՀՀԿ-ականների մամուլում ասված ցանկացած բառ ու տառ` անկախ վերջիններիս զբաղեցրած պաշտոնից: Եւ ահա էդիկ Շարմազանովը ոչ միայն զայրացել է Նաղդալյանի հանդգնության վրա, որ վերջինս համարձակվել է, իր հայտնի բնավորության համաձայն, կոմպլիմենտներ շռայլել ԲՀԿ նախագահին, այլ նաեւ Շարմազանովը հանձնարարել է Նաղդալյանին արագ եւ օպերատիվ կերպով իրենց թերթերից մեկում ուղղել պատմական այդ սխալը»:

Իսկ նմանատիպ մեկնաբանություններ անողներին, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս մի փոքր ուշադիր դիտարկել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ գործելաոճը. «Որոնք մինչեւ չեն զանգում ու ճշտումներ չեն անում, անգամ իրենց անձնականին վերաբերվող հարցերը չեն կարողանում պարզաբանել, էլ ուր մնաց` մամուլի հետ շփումներում հոդաբաշխ բացատրություններ տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Молодежное крыло РПА радует: они умны, образованы, скромны, говорят по сути, не сплетничают, занимаются делом!

  2. Մարիամ says:

    Դուք էլ`իրար հերթ չտալով, կոմսոմոլի հանձնարարություններ եք կատարում…..

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31