Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԲ-ն ստեղծում է Արեւելյան գործընկերության հարցերով կոմիտե եւ դիտարկում Ուկրաինային մինչեւ 3 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ տրամադրելու հարցը. eaparmenianews.wordpress.com

Մարտ 18,2014 16:20

– Մարտի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արեւելյան գործընկերության (ԱլԳ) հարցերով կոմիտեի առաջին նիստը։ Կոմիտեին անդամակցում են ԵՆԲի, գործընկեր երկրների, ԵՄ անդամ երկրների, Եվրահանձնաժողովի եւ Արտաքին գործերի եվրոպական ծառայության ներկայացուցիչները։  Նիստում ներկայացվել է գործընկեր երկրներում ԵՆԲ ներդրումային քաղաքականությանը վերաբերող հաշվետվություն, ինչը կարեւոր ավանդ է ունեցել առաջիկա տարիների համար բանկի օրինակելի բիզնեսպլանի կազմման գործում,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջոցառման մասնակիցներին տեղեկացվել է, որ մինչեւ 2016 թվականը ԵՆԲ-ն ԵՄ կողմից տրվելիք օժանդակության փաթեթի շրջանակներում Ուկրաինային  կարող է մինչեւ 3մլրդ եվրոյի երկարաժամկետ վարկեր տրամադրել։

Կոմիտեն ստեղծվել է Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովի արդյունքների հիման վրա՝ ԵՆԲ-ին ընձեռելով գործընկեր երկրների հետ առավել սերտ համագործակցության հնարավորություն։

Նյութի մանրամասները կարդացեք eaparmenianews.wordpress.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31