Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը ներկա գտնվեց «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի արարողությանը

Մարտ 18,2014 17:53

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մասնակցեց «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությունը` փոխվարչապետը հույս հայտնեց, որ այն լավ ավանդույթի հիմք կդնի եւ կնպաստի մարզային քաղաքներում երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

Փոխվարչապետը շնորհավորեց Սիսիանի բնակչությանն ու, հատկապես, երիտասարդներին, համոզմունք հայտնելով, որ տարվա ընթացքում իրականացվելիք բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները քաղաքն իսկապես կդարձնեն երիտասարդության կենտրոն ու նաեւ օգտակար կլինեն տեղաբնակ երիտասարդների համար: Ծրագրի հաջողությունը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի հետագա տարիներին ավելի շատ քաղաքներ մրցեն այդ տիտղոսը նվաճելու համար:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2013թ. առաջին անգամ անցկացված «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող էր ճանաչվել Սիսիանը: Մարզային քաղաքները երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնության նպատակը տեղում ողջ տարվա ընթացքում երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն է, ինչը կնպաստի քաղաքներում երիտասարդական կյանքի աշխուժացմանը:

Տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31