Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

Մայիս 07,2014 18:31

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

KG_01Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ անչափահասների դաստիարակության, կրթական համակարգի հետ ոստիկանության համագործակցության, ավագ դպրոցում դպրոցական տեսուչի ինստիտուտի ներդրման և աճող սերնդին վերաբերող մի շարք այլ հիմնահարցերի, որոնք այսօր հրատապ են մեր հասարակության համար:

Ոստիկանության պետը կիսեց իր մտահոգությունները անչափահասների իրավախախտումների, ինքնահաստատման տարիքում որդեգրվող կեղծ արժեքների, անհատի և քաղաքացու կայացման շրջանի դժվարությունների վերաբերյալ և հավաստեց, որ ոստիկանությունն անելու է ամեն ինչ բացասական երևույթները համատեղ հաղթահարելու համար:
Հետո երեխաները հատվածներ կարդացին իրենց շարադրություններից, ինչին հաջորդեց անկաշկանդ զրույցը:
Ոստիկանին նվիրված շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներն արժանացան ոստիկանության և կրթության ու գիտության նախարարության մրցանակներին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ երկու գերատեսչությունների համագործակցության մեջ ունեցած ներդրման համար պարգևների արժանացան կրթության և գիտության նախարար Արմենն Աշոտյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին՝ ի հուշ ջերմ ու գեղեցիկ օրվա:

ՀՀ ոստիկանություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031