Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից

Մայիս 16,2014 19:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:

Նախատեսվում են նաև այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների և բնակիչների հետ:

Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը անցնելու են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել դիտարկման մասնակիցների անվտանգությունը:

ԼՂՀ արտգործնախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031