Լրահոս
Օրվա լրահոսը

The Foreign Policy Journal-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակցի հրադադարի 20-ամյակի մասին հոդվածը

Հունիս 01,2014 11:40

Մայիսի 29-ին, the Foreign Policy Journal հեղինակավոր հանդեսը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական Ներկայացուցչության աշխատակից Արամ Ավետիսյանի «Քսան տարվա հրադադար Ղարաբաղում. ոչ խաղաղություն, ոչ վստահություն» հոդվածը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակին, և, մասնավորապես, նշվում, որչնայած նրան, որ համաձայնագիրը վերջ է դրել լայնածավալ ռազմական գործողություններին, վերջնական խաղաղ համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են կրել կորուստներ. «Հարցը, թե ինչու հրադադարի մասին համաձայնագիրը չի հանգեցրել համապարփակ խաղաղ համաձայնագրի՝ մնում է հռետորական: Կողմերի միջև վստահության պակասը և Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հիմնական խոչընդոտներ են հանդիսանում: Ընդ որում, խաղաղ գործընթացի ներկայիս փուլը թերի է առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիարժեք մասնակցության»:

Հոդվածում ասվում է, որ վերջին 20 տարվա հարաբերական խաղաղության ընթացքում, տարածաշրջանի և աշխարհի պետություններն ականատես եղան Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ հռետորաբանության, սադրիչ հայատյացության, ռազմական հզորության սաստկացման և վստահության ամրապնդման միջոցներ ստեղծելու՝ միջազգային հանրության կոչերի անտեսման. «Նպատակները պարզ են ու նորություն չեն: Ճիշտ այնպես, ինչպես 1991-1994թ.թ. պատերազմի ժամանակ՝ Ադրբեջանը «հանգիստ է առնում զինադադարի ձևով, որպեսզի վերախմբավորի և վերականգնի իր ռազմական հնարավորությունները: Հերթական փորձին իրեն պատրաստ զգալով, Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է շանտաժի ենթարկել ագրեսիայի վերսկսմամբ և պահանջում է հայկական կողմերից ընդունել անընդունելին: Դիպուկահարների պատերազմը և սահմանային դիվերսիաները այդ մարտավարության մի մասն են»:

Ա.Ավետիսյանը նշում է նաև, որ խաղաղ կարգավորման բանաձևը շատ պարզ է. քիչ մարդկային կորուստներ, քիչ ռազմատենչ հռետորաբանություն, ավելի շատ վստահություն, ավելի շատ հնարավորություններ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. «Վերջին 20 տարիների ընթացքում, Հայաստանը և ԼՂՀ փորձել են համոզել Ադրբեջանին, որ չկա այլընտրանք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որ դիպուկահարները սահմանի երկայնքով էլ ավելի են սրում իրավիճակը և հետաձգում կարգավորման ձեռքբերումը: Այսօր հայկական պետությունները կրկին դիմում են Բաքվի «անգղներին», կոչ անելով նրանց հրաժարվել ռևանշիստական​​նկրտումներից և կանխել նոր ողբերգությունը: Միջազգային հանրությունը և միջնորդները պետք է հասկացնեն Ադրբեջանի ղեկավարներին, որ անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել և սեփական ժողովրդին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30