Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում՝ աշխարհը մանուկների աչքերով

Հունիս 01,2014 15:02

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շրջելով Երևանում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա տոնական միջոցառումների վայրերով, այցելել է նաև Ազատության հրապարակ, որտեղ միջոցառումների ծրագրով տոնական ներկայացում էր ու կավճանկարչություն։ 007

Հրապարակում կավճանկարչության համար Երևանի քաղաքապետարանը անսահմանափակ քանակության գունավոր կավիճներ է տրամադրել երեխաներին։ Հաշված րոպեների ընթացքում Ազատության հրապարակը ներկված էր բազմաթիվ մեծ ու փոքր եռագույներով, ժպտացող արևներով, տնակներով, ծաղիկներով, ընտանիք պատկերող նկարներով։ Նկարում էին նաև մեծահասակները, ում մանկության օրերին հունիսի մեկը տոնական չի եղել։

Խաղավարները, ծաղրածուները, մուլտհերոսները երեխաներին զվարճացնում էին ներկայացումներով ու դրանց մասնակիցը դարձնում։
Ազատության հրապարակում հունիսի 1-ի մանկական զվարճալի ներկայացում-համերգները շարունակվելու են մինչ 20։00-ն։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30