Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց դռների օր ԱԺ-ում՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

Հունիս 01,2014 17:46

Գալուստ Սահակյանը համարում է՝ երջանկության գաղտնիքը այս տոնի մեջ է

Այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ միջոցառում: Ազգային ժողովի բակ այցելած երեխաները հնարավորություն ունեցան նստել կարուսելներ, նկարվել մուլտհերոսների հետ, գնացքով շրջել Ազգային ժողովի բակում, հետեւել ծաղրածուի շարժումներին եւ ուրախանալ իրենց համար նախապատրաստված համերգային ծրագրի ընթացքում:ԱԺ հուն ԱԺ

Միջոցառման կազմակերպիչ, ռեժիսոր Եղիշե Վերդյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տարին երկու անգամ՝ Նոր տարվա եւ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Ազգային ժողովը կազմակերպում է բաց դռների օր, եւ  այս տարի ամեն ինչ արվել է, որ երեխաներին ուրախ տեսնեն. «Մեր նպատակն էր երեխաների օրը տոն դարձնել»:

Միջոցառման ընթացքում Ազգային ժողովի բակ այցելեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր ընտանիքի հետ միասին, նա ողջունեց եւ շնորհավորեց բակում գտնվող երեխաներին՝ տոնի կապակցությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարոն Սահակյանը նշեց, որ կարծում է՝ երջանկության գաղտնիքն այս տոնի մեջ է, քանի որ հայ ժողովուրդը իր երջանկությունը համարում է իր սերունդի ապագան, առողջությունը եւ ուսումը, եւ հետեւաբար՝ ապահով երկիր ունենալու գաղափարը. «Ճիշտ է, սա ընդունված է որպես համաշխարհային տոն, բայց ամբողջությամբ ներգրավում է մեր հոգեբանությունը, ընդ որում մեր ինքնության տոներից մեկն է»:հունիսի 1 ԱԺ հուն ԱԺ

Գալուստ Սահակյանը նաեւ անդրադարձավ իր մանկությանը՝ նշելով, որ գոհ է իր մանկությունից, քանի որ ծնվել է բարդ ժամանակաշրջանում. «Մեր ժողովրդի հետ մանկությունս անցել է նաեւ մաքառումների ճանապարհով, թերեւս դա է հանդիսացել շարժառիթ հետագա իմ գործունեության համար, այնպես որ իմ կյանքի բոլոր ճանապարհները ես համարում եմ կարողությունների, խոչընդոտների հաղթահարման եւ հպարտության մի փորձություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30