Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսմեկյան  հնչյուններ  Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում

Հունիս 01,2014 23:10

Հունիսի 1-ին Կ. Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրում  տեղի ունեցավ բարեգործական  բացօթյահամերգ՝  նվիրված երեխաների պաշտպանության օրվան:

Համերգային  ծրագրի գույները   հայ երգարվեստի  մանկական  վառ ու լուսավոր դեմքերն էին, ինչպես նաև  հաղորդավարներ, հեռուսադեմքեր Արեգն ու Բեթթին:

1-ամյա  «ՎԵՀ»՝ Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը,  արդեն երկրորդ անգամ, իրական  տոն է  դարձնում   հունիսի 1-ը ինչպես երեխաների, այնպես էլ  նրանց  ծնողների համար:

«Երեխաները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, անկախ նրանից տոն է, թե ոչ: Ուստի՝ պատահական չէ, որ հենց մանուկներն էին այսօրվա մեր համերգային ծրագրի հերոսներն ու ինչու չէ, նաև  բարեգործները: Երբ հավաքվածների դեմքին թեկուզ մեկ վայրկյան  ժպիտ եմ տեսնում, համոզվում  եմ, որ, իսկապես,   ճիշտ ենք գործում, ինչն էլ ավելի է ոգևորում  և պարտավորեցնում,  որպեսզի ՎԵՀ-ը նորանոր ծրագրեր իրականացնի»,-ասաց բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից մեկը՝ Կարինե Գևորգյանը:

«Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին, ովքեր չնայած իրենց զբաղվածությանը, ժամանակ հատկացրին մեր ծրագրին  ու  ուրախ տրամադրությունն ապահովեցին: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում  Մարզահամերգային համալիրի տնօրինությանը, ում  աջակցությամբ իրականացավ համերգային ծրագիրը» ,-ավելացրեց   հիմնադրամի մյուս հիմնադիրը՝  Մայ Անուշավանյանը:

ՎԵՀ-ը  խոտանում  է մոտ ապագայում  նոր ծրագրեր իրականացնել:

Վերածննդի երիտասարդներ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30