Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են խոշոր չափերի թմրամիջոցներ հափշտակելու մեջ.

Հունիս 19,2014 14:59

Հատուկ քննչական ծառայության կայքէջի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Ֆրանսիայի հանրապետությունից այլ անձի անվամբ ուղարկված ծանրոցում հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման արդյունքում չի արձանագրվել, ապա նաև վերջիններիս կողմից այն հափշտակվել է, իսկ ծանրոցի հասցեատերը ազատվել է քրեական պատասխանատվությունից:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30