Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. Իրավական նորմեր հաստատելով չէ, որ մենք կտեսնենք ժողովրդավարություն

Հուլիս 10,2014 17:46

«Սահմանադրությունների միջին տարիքը տասներկու տարի է: Եվ, ըստ էության, մեր Սահմանադրությունը կարող է փոխվել»,- Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մարկարովը:

Նա քննարկմանը ներկայացրեց Հայաստանյան Սահմանադրության պատմությունը եւ այն զարգացումները տարբեր շրջաններում, որոնք տարբեր ինստիտուտներում կատարված փոփոխությունների արդյունքում են եղել:

Նույն խնդիրները, որ դրված են եղել 90-ականների Սահմանադրության հիմքում, այսօր էլ քննարկվում է: Սահմանադրական հանձնաժողովի սկզբնավորման օրվանից քննարկվում է Հայաստանի կառավարման ձեւը: «Այսօր արդեն կարող ենք քննարկել, թե այս կամ այն կառավարման ձեւը որքան արդյունավետ կլինի»,- ասաց նա: Խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակիցների հիմնական փաստարկը, ըստ բանախոսի, այն է, թե խորհրդարանական կառավարման համակարգն ավելի է ազդում ժողովրդավարական համակարգի ներդրմանը:

Ուժեղ նախագահության կողմնակիցները վախենում են, որ պառլամենտարիզմի կարող է չաշխատել: Պարոն Մարկարովը նկատեց, լավ է Սահմանադրությունը քննարկվում է պետական համատեքստում, անհրաժեշտ է դիսկուրսն անցկացնել հասկանալու համար՝ ինչ է պետք:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի Կրթության և վերապատրաստման ստորաբաժանման ղեկավար Աշոտ Խուրշուդյանն էլ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհը դժվար է, եւ իրավական նորմեր հաստատելով չէ, որ մենք կտեսնենք ժողովրդավարություն, անհրաժեշտ են արժեքների, քաղաքական մշակույթի փոփոխություն: «Պետք է կոնֆլիկտ լինի, որ բերի զարգացման»,- ասաց պարոն Խուրշուդյանը եւ նշեց, որ այդ կոնֆլիկտները պետք է լինեն կոնստրուկտիվ, ոչ թե ազգային անվտանգությանը սպառնացող: Ըստ նրա՝ պետք է կոնֆլիկտներ ձեւավորվեն կառավարման բոլոր օղակների միջեւ, որ ժողովրդավարությունը ձեւավորվի, ինչին էլ միտված են սահմանադրական բարեփոխումները:

Բանախոսը նկատում է, որ մեզանում դրանք չկան, չկան, որովհետեւ իշխանություն ունեցողներն անկախ չեն: «Կառավարության միջեւ էլ պետք է հակակշիռ լինի նախարարությունների միջեւ: Մենք տեսնում ենք, որ այդ կոնֆլիկտները լուծվում են այլ կերպ. ես քո բոստանը չեմ մտնի, դու իմը չես մտնի: Այդպես դու քեզ զրկում ես իշխանությունից: Եթե հրաժարվում է, ապա համակարգը սկսում է չաշխատել: Պիտի անկախ լինենք, որ հակակշռենք»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031