Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին

Հուլիս 16,2014 12:04

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահին մաղթել է ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:

«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք:

Վերահաստատում եմ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031