Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ

Սեպտեմբեր 09,2014 12:56

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության և հասարակության զարգացման նպատակով կարևորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման և մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաև միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված և հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն: Ուստի անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել ոչ միայն եղածը պահպանելու, այլև ավելի կատարելագործելու համար, ընդլայնել դպրոցականների` հայրենաճանաչողությանն ու հայրենագիտությանն առնչվող հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930