Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ․-ին, իսկ հիմա «սահմանն» ավելի է մոտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ․ Մեսրոպ Առաքելյան

Հոկտեմբեր 03,2026 23:56 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանային անվտանգության ժամանակ մենք միշտ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին։ Ավելի քան տասը տարի է, գործում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենք, որը տարածվում է 82 բնակավայրի վրա։ Այդ բնակավայրերում գործում են մի շարք արտոնություններ։

Ընդ որում, արցախյան վերջին պատերազմից հետո այդ բնակավայրերի թիվը դարձել է 82։

Իսկ հիմա ամենակարևորը՝ պարզվում է, որ Սիսիան համայնքի Շաքի գյուղն այդ ցանկում չկա։ Այսինքն, ադրբեջանցի զինվորը հասել է ոչ թե սահմանամերձ, այլ Հայաստանի սովորական մի գյուղ։

Իրականում Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից 2020թ․-ին, իսկ հիմա «սահմանն» ավելի է մոտեցել Շաքիին՝ այն դարձնելով սահմանամերձ։

Այդպիսով, անհրաժեշտ է կրկին վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ ներառելով իրական անվտանգային ռիսկեր պարունակող ևս մի քանի բնակավայր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել