Լրահոս
Վիգենը
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ոլորտում ծրագրերի իրականացմանը նվիրված միջոցառմանը

Հոկտեմբեր 03,2026 23:27 Share

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Երեխաների օրգանների փոխպատվաստման համաշխարհային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ոլորտում ծրագրերի իրականացմանը։

Գլխավոր հյուպատոսը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը ու նրա կարևոր առաքելությունը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն աջակցում է Հայաստանում փոխպատվաստման ծրագրերին, այլև խթանում առողջապահության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության զարգացմանը։

Հիմնադրամի նախագահ Մարկ Կրոկերը նշել է, որ հիմնադրամը Հայաստանում արդեն իրականացրել է նմանատիպ ծրագրեր և պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նպաստելով Հայաստանի առողջապահության համակարգում միջազգային առաջատար փորձի, ժամանակակից բժշկական գիտելիքի և նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031