Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր, ոչ թե պարտադիր

Սեպտեմբեր 25,2014 13:03 Share

«Առաքելություն» կուսակցության առաջարկները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնելու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ:

«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:

Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը:

Նշված օրենքի վերաբերյալ առաջարկում ենք իրականացնել հետևյալը`
Փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողներին հնարավորություն տալ որոշ ժամանակ պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ կամավոր, ոչ թե պարտադիր` ներդնելով հարկային դրույքաչափի տարբերակված սանդղակ`
• շրջանառության հարկը սահմանել 1 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով ներկայացվում են ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր,
• շրջանառության հարկը սահմանել 3,5 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով չեն ներկայացվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր:
Նշված տարբերակը միանշանակ կխրախուսի փոքր և միջին բիզնեսի տնտեսավարողներին խոշոր տնտեսավարողներից պահանջել ձեռքբերման փաստաղթղթեր` նվազեցնելով իրենց հարկերը:

«Առաքելություն» կուսակցությունը պատրաստ է ներկայացնել նշված առաջարկի վերաբերյալ մանրամասներ և մասնակցել քննարկումներին:

Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ
25.09.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930