Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի կհանգեցնի շրջանառության հարկի նվազեցումը

Սեպտեմբեր 27,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը  եւ «Անտարես» մեդիա-հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.- Կառավարությունը հայտարարում է, որ շրջանառության հարկի 3,5 տոկոսից մինչեւ 1 տոկոս իջեցումը նպաստելու է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: Դուք դրա հետ փիլիսոփայական առումով համաձա՞յն եք:

Գագիկ Մակարյան.- Այո: Դեռես 1 տարի առաջ` նախորդ կառավարության ժամանակ, Եվրոպական վերակառուցման զարգացման բանկի մասնագետների օգնությամբ գնահատվեց փոքր բիզնեսի վիճակը հենց առեւտրի ոլորտում, եւ այդ ժամանակ դեռեւս բացահայտվեց, որ արդեն մի քանի հազար ընկերություններ փակվել են: Եվ հատկապես պրոբլեմը գալիս է նրանից, որ բնակչության նվազելու, աղքատության աճի պատճառով գնողունակությունը ընկել էր, եւ առեւտրային ընկերությունները իրենց վրա դա ակնհայտ զգացին: Այդ ժամանակ արդեն տեղի ունեցան նախնական խորհրդակցություններ՝ ինչ մոդել առաջարկել, որ կարող է նպաստել՝ շտկելու իրավիճակը: Այդ շրջանում հանդիպելով տարբեր ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ` մենք մոդել մշակեցինք մի քանի «կամ-կամ» տարբերակով, որ եթե մինչեւ 60 տոկոս շրջանառություն ապահովի կամ մինչեւ 80, եւ որ դեպքում ինքը դեռ իրավունք ունենա 3,5 տոկոսով մնա: Բայց չգիտեմ` ինչպես տեղի ունեցավ. կառավարությունը փոխվեց, շատ արագ օրենքը գրվեց այն տարբերակով, որ միանգամից «չորով» դրվեց մի կատեգորիա, այսինքն` 100 տոկոս փաստաթղթավորում, եթե ոչ, ապա դրանից հետո համապատասխան սանկցիաներ` զգուշացում, այնուհետեւ վարչական տույժ` 20000 դրամ, հետո 5 տոկոս, հետո 20 տոկոս ԱԱՀ:

Ա. Ա.– Դուք է՞լ եք համաձայն, որ իջեցնելը ճիշտ էր:

Արմեն Մարտիրոսյան.– Իջեցնելը նույնն է, որ բիզնես հանրությանը կամ փոքր բիզնեսին ծաղիկ տաս, սակայն այստեղ տարբերություն կա` երբ ես ծաղիկ տալիս. այն տալիս ես, երբ այդ բիզնեսը ո՞ղջ է, թե՞ արդեն դնում ես շիրմին, հատկապես, երբ որ դու ես սպանել նրան: Այսինքն` եթե նայում ենք 2008-ից մինչեւ այսօր, իշխանությունը սպանել է բիզնեսը, հիմա էլ ծաղիկ է դրել շիրմին:

Ա. Ա.– Այսինքն՝ այլեւս առողջանալու, ողջ մնալու հույսեր չունի՞:

Ա. Մ.- Ռեանիմացիայի եւ աստվածային շնորհների միջոցով եթե տիրապետում է իշխանությունը, հնարավոր է՝ լինի:

Ա. Ա.- Հետեւաբար՝ իմաստ չունի՞ այդ քայլը:

Ա. Մ.– Երբ 2008թ.-ին պարզեցված հարկի մասին օրենքը վերացավ եւ մտավ օրենք, որով շրջանառությունից էր հարկվում, բայց եւ ծախսերը, եւ իրացումները պետք է ցույց տայիր, մենք մեր քաղաքացիներին, մեր փոքր, միջին ձեռնարկություններին սովորեցրինք, որ փաստաթուղթ հավաքելը, փաստաթղթավորելը ճիշտ գործընթաց է, եւ նրանք անում էին: Բայց դա նույնքան դժվար է սովորեցնել, որքան հեշտ է ապասովորեցնել, դեգրադացնել, եւ 2013թ.-ին մտավ 3,5 տոկոս շրջանառության հարկը: Եթե զուգահեռներ անցկացնենք ընտրությունների հետ կապված, մենք կտեսնենք հետեւյալը. երբ ենք սկսում օրենքից բողոքել՝ երբ որ արդեն տույժ-տուգանք է գալիս, կիրառվում է, երբ որ հաշվետվության ժամանակն է: Այդ օրը 2013թ. ապրիլի 20-ն էր, երբ որ արդեն ընտրությունները ավարտվել էին, այսինքն՝ անակնկալը հանրությունը ստացավ՝ ինչ է նշանակում, որ 1-ից բարձրացավ 3,5 տոկոս, այսինքն՝ 3,5 անգամ դժվարացրին բիզնեսի բեռը, եւ հիմա արդեն ուզում են ետքայլ անել, քանի որ տեսել են՝ այդ 3,5-ի տակից դուրս չեկան:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930