Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսն արդեն այս շաբաթ կարող է հեռացվել պաշտոնից

Հոկտեմբեր 14,2014 11:05

Այս մասին գրում է Azerisport-ը:

Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան դժգոհ է Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում Խորվաթիայից կրած 0-6 հաշվով ջախջախիչ պարտությունից: Գերմանացի մասնագետն էլ իր հերթին է դժգոհ հարեւան երկրում իր համար ստեղծված աշխատանքային պայմաններից՝ ասելով, որ այսպիսի իրավիճակում իր ապագան չի տեսնում Ադրբեջանի հավաքականում:

Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում Ադրբեջանն արդեն անցկացրել է երեք հանդիպում եւ բոլորում էլ պարտություն կրել՝ 2-10 ընդհանուր հաշվով: Azerisport-ը հաշվել է, որ միայն ինը երկիր միավոր չի վաստակել, որոնց մեջ նաեւ Ադրբեջանն է, որն այս ցուցանիշով զբաղեցնում է 52-րդ տեղը՝ գնդակների հարաբերակցությամբ իրենից ետ թողնելով միայն Ջիբրալթարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը sport-express

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031