Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախագահը որոշեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ավելի ուշ կարծիք հայտնել 

Հոկտեմբեր 25,2014 13:29 Share

«Սա շատ տրամաբանական եւ ակնկալվելիք քայլ էր, քանի որ հայեցակարգում մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել էր մի շարք քաղաքական բնույթի հիմնադրույթներ, հարցադրումներ` նկատելով, որ դրանց առնչությամբ հանձնաժողովը կարող է շարունակել իր աշխատանքները, եթե լինի քաղաքական փոխհամաձայնություն: Իսկ դա ճշգրտելու համար ենթադրվում է, որ ողջամիտ ժամկետ է անրաժեշտ: Քաղաքական զարգացումներ պետք է լինեն, որի արդյունքում համաձայնություն ձեռք կբերվի կամ` ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը: 

Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանն օրերս հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Ոչ իշխանական քաղաքական ուժերը դա վերագրեցին իրենց ճնշումներին, որոնց ազդեցության տակ իշխանությունը սկսեց ընկրկել:

Մեր զրուցակիցը չի ցանկանում քաղաքական հարցերի մասին խոսել, դրանք թողնում է քաղաքական գործիչներին: «Կարծում եմ, որ ժամկետը, որը կանխորոշվել է հանրապետության նախագահի կողմից, իսկապես ողջամիտ է: Չափից դուրս ձգձգելը ճիշտ ու հիմնավորված չէր լինի: Սեղմ ժամկետն էլ տրամաբանական ու իրավաչափ չէր լինի»,- ասաց Գ.Դանիելյանը`զարմանալով, թե ինչո՞ւ են անգամ քաղաքական գործիչներն անակնկալի հարթությունում դիտարկում Սերժ Սարգսյանի այդ որոշումը: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031