Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովրդական շարժում. Հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարեւոր կետերից մեկը

Դեկտեմբեր 12,2014 23:00

Համաժողովրդական շարժման հայտարարությունը՝ բռնարարքների հետ կապված

Վերջին շրջանում արձանագրվել են բռնության եւ հաշվեհարդարի դեպքեր, որոնք արդեն մի ամբողջ շղթա են կազմում։ Մասնավորապես՝ երկու օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին հարձակում է եղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի վրա։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին առավոտյան տնից դուրս գալիս դիմակավորված անձանց կողմից դաժան բռնության է ենթարկվել այդ դաշինքի խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը։ Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։

Այս ամենը խորը անհանգստություն եւ դժգոհություն են առաջացրել հասարակության լայն շրջանակներում։ Խստորեն դատապարտելի է, որ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը իր հրապարակային խոսքում չի էլ թաքցնում, որ ինքն է այդ հանցագործություններից մեկի հովանավորը, ինչն աննախադեպ է մեր պետականության պատմության մեջ։ Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ցանկացած իշխանության համար անպատվաբեր այս հանցագործությունները եւ հայտարարում, որ դրանք չեն կարող մնալ անպատիժ։

Ելնելով վերոհիշյալից՝

Մենք պահանջում ենք Բռնության կոչերի եւ քրեորեն դատապարտելի արտահայտությունների համար անհապաղ պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին եւ քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։

Պահանջում ենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից ամենակարճ, ողջամիտ ժամկետում բացահայտել վերոնշյալ զազրելի հանցագործությունները։ Ոստիկանությունը ունի բոլոր հնարավորությունները (տիրապետում է տեղեկատվության տարատեսակ աղբյուրների, ըստ ոստիկանապետի՝ գիտի, թե «ով ինչ է մտածում, ինչ է շնչում») այս դեպքերն օր առաջ բացահայտելու համար։

Նշված ողջամիտ ժամկետում հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարեւոր կետերից մեկը։

Համաժողովրդական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Տեսնես որ դեսպանատանն է գրվել ձեր հայտարարության տեքստը???

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031