Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտինա Նավրատիլովան հասավ մուրազին

Դեկտեմբեր 16,2014 20:32

Չեխոսլովակցի լեգենդար թենիսիստուհին դեռ սեպտեմբեր ամսին Նյու-Յորքում ընթացող «Ամերիկայի բաց առաջնության» ժամանակ իր ընկերուհուն՝ վերջին «Միսս ԽՍՀՄ»  Յուլիս Լեմիգովային, ամուսնության առաջարկություն էր արել եւ… չէր մերժվել:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նրանց ամուսնությունը կայացել է:

58-ամյա Նավրատիլովան գեյերի իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից է: Սոչիի օլիմպիական խաղերից առաջ նա ՄՕԿ-ին մեղադրում էր սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու մեջ, իսկ ավելի ուշ նա քննադատում էր ՖԻՖԱ-ին՝ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության իրավունքը Քաթարին տալու համար, քանի որ այդ երկրում գեյերը քրեական հետապնդման են ենթարկվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ rollingout.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031