Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն իր ցավակցությունն է հայտնում Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Դեկտեմբեր 28,2014 22:33

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր խորին  ցավակցությունն է հայտնում ՀՅԴ բյուրոյի անդամ, պետական-քաղաքական անվանի գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Վահան Հովհաննիսյանը հայաստանյան քաղաքական ու պետական կյանքում նշանակալի ավանդ ունեցող այն գործիչներից էր, ում վախճանը զգալի  կորուստ է մեր երկրի համար:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում   Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, Հայ Հեղափոխական Դաշնակցության մեր գործընկերներին:

 

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031