Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյանը ցույց տվեց, թե որտե՞ղ են ԲՀԿ-ի ձայները, իսկ Ալմա-Աթայի հռչակագրին անդրադարձը որակեց «ձիով քայլ»

Սեպտեմբեր 18,2026 12:50 Share

«Միայն դուք կարող եք նույն ընտրական գիշերվա ընթացքում փնտրել «Բարգավաճ Հայաստանի» համար 150 քվե, որպեսզի նրանք հաղթահարեն 5%-անոց (4%-անոց) շեմը, բայց միևնույն ժամանակ տորպեդահարեք առանձին ընտրատեղամասերի արդյունքները՝ կարծելով, որ երկու ճանապարհը միաժամանակ հետապնդելը ապահով է»,- խորհրդարանում ընդդիմության , առավելապես «Հայաստան» դաշինքին, որի պատգամավորները բացակայում էին նիստերի դահլիճից, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Ես նաև տիկին Խամոյանի համար հատուկ մի առաջարկ ունեմ «Բարգավաճ Հայաստանի» կորցրած մանդատների առնչությամբ: Ինչո՞ւ եմ ասում տիկին Խամոյանին, որովհետև նա այս քննարկումների մեջ, իհարկե, չի մտնում և շարունակում է օգտագործել «մանդատագող» բառը: Առաջարկը հետևյալն է. «Բարգավաճ Հայաստանի» 60,000 ձայնը ոչ մի տեղ չի կորել: Այդ ձայները այս դահլիճում են՝ ի դեմս Մեսրոպ Մանուկյանի՝ իրենց ֆրակցիայում, և նաև ընդդիմադիր մյուս ֆրակցիայում՝ այդ շուրջ 14,000-ական մանդատ արժեցող… Սա ձեր տեսությունն է, հետևաբար ձեզ եմ այս առաջարկն անում․ մենք չենք կարծում, որ մանդատագողություն է տեղի ունեցել: 14,000 ձայնը այնտեղ է, «Բարգավաճ Հայաստանի» 14,000 ձայնը այստեղ է: Եվ եթե դուք համարում եք, որ դրանք գողացված են, ապա կարող եք հետևյալ առաջարկից օգտվել․ ոչ թե մանդատները վայր դնել, ինչպես մենք առաջարկում ենք, բայց դուք չեք համաձայնվում դա անել, այլ այդ երկու պատգամավորները թող դուրս գան ձեր ֆրակցիաներից, կազմեն մի փոքրիկ առանձին… Իհարկե, դա հնարավոր չի լինի իրավաբանորեն ամրագրել, բայց քաղաքականապես հնարավոր կլինի փոքրիկ «Բարգավաճ Հայաստան» երկու հոգանոց խմբակցություն: Այդ երկու պատգամավորները, ովքեր «Բարգավաճ Հայաստանի» 14,000-ական ձայները գողացել են, ըստ ձեզ, կարող են գնալ «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական ժողովներին մասնակցել և բերել խորհրդարան ձեզանից տարբերվող «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական դիրքորոշումները ներկայացնել, որպեսզի չկորչեն: Ինչո՞ւ եք նստել այդ 14,000-ական ձայների վրա այստեղ: Հարգելի՛ գործընկերներ, վերականգնե՛ք արդարությունը, եթե այդ ձայները իսկապես գողացվել են»,- ասաց նա։

Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ էլի ասաց․ «Դուք մեզ սպառնացել էիք պրոֆեսիոնալ մասնագետներ խորհրդարան բերելով․ չի հաջողվում դա: Այստեղ պարոն Ղազարյանը, որը իբրև թե… նորանկախ Հայաստանի ամբողջ պատմության ու դիվանագիտության մեջ թաթախված ու թրծված մի դիվանագետ է, ամբիոնից ասում է․ «Ինչո՞ւ 30 տարի շարունակ Ադրբեջանը չի խոսել Ալմա-Աթայի հռչակագրի մասին»»։

Մարիա Կարապետյանն ընթերցեց 2020 թվականին՝ պատերազմից անմիջապես առաջ, նամակից մի հատված, որը Ադրբեջանը հղել է ՄԱԿ-ին՝ իբրև ապացույց, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում խոսել է Ալմա-Աթայի հռչակագրի մասին․ «Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ-ին, 91 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի հինգերորդ հոդվածը սահմանում էր, որ բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը: Սա ամրապնդվել է 91 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրով»։

Մանրամասնեց․ «Հետաքրքիր է նաև անդրադառնալ այն փաստին, թե ինչու է պարոն Ղազարյանի ուշադրությունից վրիպել, որ Ադրբեջանը հակամարտության ողջ ընթացքում խոսել է Ալմա-Աթայի հռչակագրի մասին․ որովհետև հայկական դիվանագիտությունը այդ տարիների ընթացքում նման մի փաստարկի, այնպիսին, ինչպիսին է Խորհրդային Միության փլուզումը և այն իրավակարգը, որը ձևավորվել է դրանից հետո, թերահավատորեն կվերաբերվեր այն հանգամանքին, որ արևմտյան աշխարհում որևէ մեկը պատեհ կհամարի ընդունել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կարևորություն ունի: Եվ այդ փաստը դուրս է անտեսվել, ուշադրություն չի դարձվել: Եվ իսկապես այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց միջև ունեցած սահմանները կհիմնեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա, այսինքն՝ այն կայսրության փլուզման և դրա ստորագրման փաստաթղթի վրա, իսկապես որ, ոնց ասեմ, ձիով քայլ է այս տարածաշրջանում, և, բնականաբար, չի ստացել պատշաճ ուշադրություն նախորդ տասնամյակների ընթացքում, որ դրա դեմ էլ մի հատ էլ հակափաստարկ մտածվեր»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930