Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանը՝ Վահան Հովհաննիսյանին. «Երբեք անցյալ չդառնաս մեր իրականության մեջ»

Դեկտեմբեր 28,2014 22:57

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝  չափազանցություն չի լինի ասել, որ Վահանը մեր ժամանակների ոչ միայն դաշնակցության, այլև ողջ քաղաքական կոչվող դաշտի իրական հենասյուներից մեկն է: Ինչո՞ւ եմ ներկա ժամանակով ասում: Որովհետև բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ընկերություն անելու Վահանի հետ, հիմա արդեն պետք է ընկերություն անեն իր կերպարի հետ: Ու ակամայից շրջապատում որոնեն իրապես գաղափարական մարդկանց, անգամ` քաղաքական դաշտից դուրս: Ընկերություն անեն իր տեսակի` արժանապատիվ մարդու, ազգային գործչի, մտավորականի, բայց նաև` ազատամիտ ու կենսախինդ, հումորով ու շատ ժամանակակից, անգամ` ապագայի շնչով ապրող հայի հետ…

Երբեք անցյալ չդառնաս մեր իրականության մեջ, իմ սիրելի ընկեր և անզուգական ընկերոջ որդի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031