Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են ավտոմեքենաներ. Վարորդը եւ ուղեւորներից մեկը մահացել են

Հունվար 05,2015 12:41

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝  հունվարի 5-ին, ժամը 09.04-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ-ի ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 92-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 68 TՍ 395 (վարորդ Գ. Մ., ծնվ. 1990 թ) և «Օպել Աստրա» մակնիշի 34 DC 999 (Դ.  Գ., ծնվ. 1985 թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր  Հ. Ղ.-ի (ծնվ. 1968 թ., Կարմրաշեն գյուղի բնակիչ) դին, իսկ ուղևորներ Ռ. Գ.-ն (ծնվ.1995 թ.) և Լ. Ա.-ն (ծնվ. 2010 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031