Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Հունվար 05,2015 14:01

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով:

«Հունվարի 4-ին և լույս 5-ի գիշերը հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /13 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԱԳՍ-17 /6 արկ/ տիպի նռնականետեր», – ասված է ՊԲ հրապարակած հաղորդագրությունում, – «ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031