Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Հունվար 08,2015 10:45

 ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Հանրապետության տարածքում՝

Հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:arm1

Երևանում՝

Հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 9-ին՝ ձյուն:
10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ:arm2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031